Последние новости

Մենք եվ աշխարհը

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ․ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒԶԱԾԸ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2024-07-12 13:22
641

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է ընտրի տարածաշրջանային համագործակցության, այլ ոչ թե՝ տարածքային պահանջների ճանապարհն այն դեպքում․ երբ հայկական կողմը շարունակ զիջում է, իսկ Ադրբեջանի պահանջներն ավելանում են։ Հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ասել է, թե Համաձայնագիրը երկարաժամկետ է, արժանապատիվ. «Այն բացառիկ հնարավորություններ կբացի երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների համար»։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորում ԱՄՆ ակտիվությունը տարածաշրջանում, ԱՄՆ-ը արդյո՞ք պատրաստ կլինի նույն Բլինքենի նշած «արժանապատիվ համաձայնագրի» իրագործման երաշխավորը լինել։  

  • Գարիկ ՔԵՌՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՈՏՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    2024-07-12 08:17
    664

    Եթե աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» կարողացավ պահպանել քաղաքական տիրապետությունը, ուրեմն Վրաստանը շարունակելու է հեռանալ Արևմուտքից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Իսկ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» հաղթանակի դեպքում պաշտոնական Թբիլիսին կփոխի իր արտաքին քաղաքական վեկտորը։

  • Վլադիմիր ՊՈՒՏԻՆ․ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՍՏԵՂԾՎԵԼ ԲՐԻԿՍ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

    2024-07-11 17:31
    554

    ԲՐԻԿՍ-ի խորհրդարանի ստեղծումը հնարավոր է համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի X խորհրդարանական համաժողովում: ՌԴ նախագահի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

  • Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԲՈՂՋ ՓԱԹԵԹՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԷԼ ԱՍԵԼ Է' ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ

    2024-07-11 15:37
    673

    Հայտարարությունները, որ կողմերը շատ մոտ են, այ մնացել է մի քանի սկզբունք, այ մինչև տարվա վերջ կստորագրվի, երևի 15 տարուց ավելի այս հայտարարություններն արվում են: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նդրադառնալով Վաշօնգտոնում նախօրեին Միրզոյան-Բայրամով- Բլինքեն հանդիպման և դրան հաջորդած հայտարարություններին:

  • Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԱՄՆ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԷԿ-Ի ՏԱՊԱԼՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ

    2024-07-11 12:08
    514

    Վաշինգտոնը շարունակում է Երևանին փոքր հզորության մոդուլային ատոմակայանի նախագիծ առաջարկել, թեև ԱՄՆ֊ում նման կայանների կառուցումը, մեղմ ասած, հաջողությամբ չի պսակվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

  • Նադանա ՖՐԻԴՐԻԽՍՈՆ․ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-07-11 10:29
    331

    Alpha Newsroom-ի եթերում ռուս լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնը մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում բողոքի ցույցերի և ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի ներկայիս իշխանության նկատմամբ։ Լրագրողի խոսքով՝ ամերիկացիները չեն ցանկանում Հայաստանում իշխանություն փոխել, քանի որ այն ամեն ինչի համաձայն է:  

  • Վրացագետ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

    2024-07-10 09:32
    443

    Ես խորը գնացող գործընթացներ ես չեմ տեսնում, այո, կարող ենք ասել, որ որոշ պատժամիջոցներ կիրառվելու են և կիրառվում են արդեն ԵՄ-ի կողմից Վրաստանի վրա: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը` անդրադառնալով ԵՄ կողմից տարատեսակ պատժամիջոցների կիրառմանը Վրաստանի վրա: Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնել են դադարեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:

  • ՌԴ–Ն ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ՃԻՇՏ Է ԱՐԵԼ, ԲԱՅՑ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՍՈՒՏ ԵՆ. Զատուլին

    2024-07-09 19:37
    542

    Մեղադրանքները, թե Ռուսաստանը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, սուտ են․ միևնույն ժամանակ` Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ ճիշտ էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

  • ԻՐԱՆԻՑ ԳԱԶԱՏԱՐՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ

    2024-07-09 10:08
    649

    Հարավային Կովկասում վերջին չորս տարիներին աշխարհաքաղաքական իրավիճակը ենթարկվել է արմատական փոփոխությունների՝ Հայաստանի քաղաքական քարտեզից Լեռնային Ղարաբաղի վերացումից մինչև Ադրբեջանի հետ ՀՀ-ի սահմանի փոփոխության։ Այս գործընթացները զուգորդվել են ուժերի հարաբերակցության էական փոփոխությամբ։ Դրա մասին գրում է իրանական Pars Today գործակալությունը։

  • Մայքլ ՌՈՒԲԻՆ․ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ԳՆՈՎ

    2024-07-09 09:51
    474

    Մեկ տարի էլ չի անցել, ինչ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղ՝ հնագույն հայկական շրջան, որը Իոսիֆ Ստալինը հանձնել է Ադրբեջանին։ Լեռնային Ղարաբաղը պատմական նշանակություն ունի երկու պատճառով. նախ՝ այն Հայաստանի ավանդական կենտրոնն է, աշխարհում առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն։ Դրա մասին Washington Examiner-ում գրել է ամերիկացի քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինը։