Последние новости

Մշակույթ

Ի՞ՆՉ ԳԻՏԵՆՔ JAQUETTE ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է VOGUE-ՈՒՄ

2023-03-22 11:21
629

Vogue-ը գալիք աշնան համար նախատեսված թրենչ-վերարկուների ընտրանիում ներառել է Made in Armenia հեշթեգը։ Jaquette բրենդի հիմնադիրն Արևիկ Ալավերդյանն է։ Ապրանքանիշը մասնագիտացած է դասական տրենչ բաճկոնների, ստրուկտուրային վերարկուների և բլեյզերի արտադրության մեջ։

  • «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 95-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ

    2023-03-21 10:44
    1031

    Հայոց Սփյուռքի կրթական և մշակութային հնագույն կառույցներից մեկը՝ Լիբանանի «Համազգային» միությունը, այս տարի նշում է իր 95-ամյա հոբելյանը: Գրեթե մեկ դար է, ինչ «Համազգայինի» մեր հայրենակիցները հսկայական աշխատանք են ծավալում, իրենց ուսերին վերցնելով ազգային ինքնության պահպանման առաքելությունը թե Լիբանանի հայ համայնքներում, թե այլ երկրներում, որտեղ այսօր ակտիվ գործում են միության մասնաճյուղերն ու շրջանային վարչությունները: «Համազգայինը» Սփյուռքի եզակի կառույցներից է, որի գործունեությունը չի դադարել ամբողջ 95 տարիների ընթացքում: Շեշտը դնելով կրթության ու մշակույթի վրա, միությունը հայրենիքից դուրս ապրող հայության համար հասու է դարձրել ազգային արվեստը, գրականությունը, ավանդույթները և նոր սերնդին դաստիարակել է հայրենասիրական ոգով ու մտածողությամբ:

  • ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՕԴԻՆ ԱՍՏԾՈՒՆ ՊԱՏԿԵՐՈՂ ԱՄԵՆԱՎԱՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    2023-03-17 10:41
    687

    Դանիայում վերջերս հայտնաբերված ոսկյա կախազարդի վրա գտնվել է հայտնի գրություններից ամենահինը՝ նորվեգական աստված Օդինի պատկերով, գրում է Live Science-ը։

  • ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2023»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ ԲՐՅՈՒՆԵՏԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-03-16 09:37
    629

    Հրապարակվել է Հայաստանը 2023-ին «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Բրյունետի տեսահոլովակը: Մրցութային երգը կոչվում է «Future Lover», հեղինակը հենց երգչուհին է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:  

  • ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

    2023-03-15 15:15
    599

    Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարչի հոբելյանական ցուցադրությանն արվեստասեր հանրությունը սպասել է շուրջ երեք տարի․այն հետաձգվել էր պատերազմի և համավարակի պատճառով։ Ցուցադրվեց վարպետի վերջին տասը տարվա շուրջ 100 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակ։

  • ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ԿԲԱՑԻ

    2023-03-14 11:30
    597

    Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը փետրվարի 22-ից մարտի 7-ը Երևանում կազմակերպել էր հատուկ դասընթաց լրագրողների և խմբագիրների համար երկու ուղղություններով՝ «Լրագրողական վարպետություն» և «Գործարար լրագրություն»: Հրավիրված դասախոսներն էին МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, ՌԲԿ-ի «ՏԵԿ/Ինդուստրիա» բաժնի խմբագիր Տիմոֆեյ Դզյադկոն, ՌԲԿ հեռուստաալիքի կառավարիչ տնօրեն Իլյա Դորոնովը, «Կոմերսանտ»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաընկերության թղթակից Ալեքսանդր Աթասունցևը։ Մեդիամաքսի հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանն ամփոփել է հատուկ դասընթացի արդյունքները և նախանշել ապագա ծրագրերը:

  • ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՄԱԵՍՏՐՈ․ ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴԾԻԹԵԼԻՆ՝ ԱԶՆԱՎՈՒՐԻ, «ՍԱՍԵԹ ԲՈՒԼՎԱՐԻ» ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-03-07 09:45
    559

    Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդծիթելին այս օրերին Երևանում է, պատրաստվում է օսկարակիր Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Սանսեթ Բուլվար» բրոդվեյան մյուզիքլի համաշխարհային պրեմիերային: Այնտեղ նա խաղում է համր կինոյի աստղ Նորմա Դեսմոնդի դերը։ Երաժշտագետները վստահ են, որ Դեսմոնդի դերը նոր բարձունք կդառնա հայտնի երգչուհու թատերական կարիերայում։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում Գվերդծիթելին պատմել է իր հերոսուհու, իր կյանքը փոխած հայերի և այն մասին, թե ինչու այդպես էլ չհանդիպեց մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Զրուցել է Սուսաննա Հովհաննիսյանը:  

  • ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՔԵՈՓՍԻ ԲՈՒՐԳՈՒՄ ՆՈՐ ՄԻՋԱՆՑՔ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

    2023-03-03 10:22
    806

    Հետազոտողների միջազգային խումբը նախկինում անհայտ միջանցք է հայտնաբերել Քեոփսի բուրգում, որը գտնվում է Գիզայի բարձրավանդակում՝ Կահիրեի հարավային ծայրամասում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Ահմեդ Իսան։

  • ՍԵՐԳԵՅ ՄԱԽՈՏԻՆԸ ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵԼ Է «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ»․ ԻՆՉՈ՞Ւ Է ԳՐՈՂՆ ԸՆՏՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԷՊՈՍԸ

    2023-02-25 10:39
    643

    Վերջերս Ռուսաստանում լույս տեսավ «Սասունցի Դավիթ» հայկական էպոսը՝ մանկական հայտնի բանաստեղծ և գրող Սերգեյ Մախոտինի վերապատմած տարբերակով։ Ի՞նչ դրդապատճառներ են ստիպել նրան նման աշխատանք անել։

  • ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՍԻՆ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ ՇԱՆՍՈՆՅԵԻՆ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ԹԱՀԱՐ ՌԱՀԻՄԸ

    2023-02-17 11:06
    595

    «Մարգարե» ֆիլմի համար «Սեզար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին արժանացած ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը կմարմնավորի ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Այս մասին գրում է Variety-ին: Աղբյուրը հստակեցրել է, որ «պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Մեհդի Իդիրոմը և Գրան Կոռ Մալադը: Ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով կզբաղվեն «Kallouche Cinema» և «Mandarin Compagnie Cinéma» ընկերությունները: Ժան-Ռաշիդ Կալլուշը, որը հանդիսանում է «Kallouche Cinema» ընկերության ղեկավարը, Կալլուշն ամուսնացած է հանգուցյալ շանսոնյեի դստեր՝ Կատյա Ազնավուրի հետ: