Սիրանուշ Սահակյան․ Ինչ շանսեր ունի Արցախը միջազգային դաշտում
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում երկկողմ ընդունելի լուծումների բացակայության պայմաններում բանակցությունների միջոցով հնարավոր է համաձայնություն ձեռք բերել և հարցը ՄԱԿ–ի դատարան տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` մեկնաբանելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ՀՀ իշխանություններին արած առաջարկը։