Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Շվեյցարիան գումար կտա ՀՀ սահմանամերձ համայնքների աջակցության համար. պայմանագիր ստորագրվեց

2022-11-28 15:20
351

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագիրը համատեղ պայմանագիր ստորագրեցին Երևանում։ Համաձայն այդ փաստաթղթի՝ Շվեյցարիան ՄԱԿ–ի զարգացման ծրագրին 960 000 շվեյցարական ֆրանկ է տրամադրելու ՀՀ սահմանամերձ համայնքների աջակցության համար։