Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը

2025-02-20 19:47
232

Փետրվարի 20-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

  • Ադրբեջանում թույլատրել են քաղաքացիական ինքնաթիռներ խոցել

    2025-02-20 19:47
    163

    Ադրբեջանում թույլատրվելու է օդանավերի ոչնչացումը, որոնք չեն համապատասխանում հարկադիր վայրէջքի հատուկ պահանջներին, որոնց առնչությամբ չկա հուսալի տեղեկատվություն ուղևորների առկայության մասին։

  • Վրաստանից հայտարարում են, որ Արևմուտքը իրենց ստիպել է «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ

    2025-02-20 19:44
    216

    Արևմուտքի ներկայացուցիչները ճնշում են գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ ստիպելով «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է Regnum-ը։

  • Արցախի ԱԺ․ Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել

    2025-02-20 18:11
    213

    1988թ. փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 37 տարի առաջ դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սևեռակետը: Այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան դրույթներով, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով: Այս մասին ասված է Արցախի Ազգային ժողովի տարածած հայտարարության մեջ:

  • Բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետը

    2025-02-20 18:11
    174

    Բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։

  • Իրանի խորհրդարանի նախագահ․ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին

    2025-02-20 16:24
    227

    Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: «ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։

  • Բրայզա․ Թրամփը Հարավային Կովկասի վերաբերյալ քաղաքականություն չունի, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ՝ ոչ ոք չգիտի

    2025-02-20 16:24
    222

    Թրամփն այժմ պարզապես քաղաքականություն չունի Հարավային Կովկասի վերաբերյալ, նա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում դրան։ Այս մասին Vesti.az-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։

  • ՀՌԳ-ի սկզբից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հակառուսական բանաձևի համահեղինակ չի դարձել

    2025-02-20 16:23
    295

    Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր առաջին անգամ Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևի նախագծի համահեղինակ չի դարձել ԱՄՆ-ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

  • Ի՞նչ է փոխվելու Սահմանադրության մեջ. ՀՀ արդարադատության նախարարը որոշ փակագծեր է բացել

    2025-02-20 16:19
    220

    ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

  • ՀԱՍԵ Արցախի թեմ․ Ժողովրդական կամքի, պայքարի ոգու և անձնվիրումի բացառիկ դրսևորում էր Արցախյան շարժումը

    2025-02-20 16:14
    267

    37 տարի առաջ՝ փետրվարին, սկիզբ դրվեց հայոց նորագույն պատմության փառահեղ էջերից մեկին՝ Արցախյան շարժմանը։ Ժողովրդական կամքի և տոկունության, պայքարի ոգու և անձնվիրումի բացառիկ դրսևորում էր Արցախյան շարժումը։ Հիրավի, հերոսական էր Խորհրդային պետության ամբողջատիրական համակարգում, այն պետության, որը, անտեսելով արցախահայության կամքը, Արցախը վանդակել էր միանգամայն արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետության կազմում, իր ձայնը բարձրացնել և ազգովին զինվորագրվել՝ հանուն բաղձալի ազատության, արդարության և Մայր Հայրենիքին վերամիավորվելու երազանքի իրականացման։ Արդյունքը գիտենք բոլորս՝ Արցախի անկախ պետականության ստեղծումը և մաքառումների գնով դրա պահպանումն ու զորացումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՍԵ Արցախի թեմ-ը: