2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետի առջև բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։ Այս մասին ահազանգում է Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը`դիմելով Քննչական կոմիտեին և ՄԻՊ-ին: