Ասկերանի նախկին քաղաքապետին մեղադրում են համայնքային գույքի՝ մեքենայի հափշտակության համար
Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, դռնփակ կարգով քննվում է Արցախի Հանրապետության Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդության հարցը: