Մանուկյան․ Ոստիկաններին ստիպում են ցուցմունք տալ ցուցարարների, նաև Լևոն Քոչարյանի դեմ
Ոստիկանները Հայաստանում ենթարկվում են աշխատանքային թրաֆիկինգի, նրանց ստիպում են կեղծ ցուցմունք տալ ընդդիմադիր հանրահավաքների մասնակիցների դեմ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։