ԼՂ բուժհաստատություններից տարբեր աստիճանի այրվածքներով 58 քաղաքացի է տարհանվել. ՌԴ ՊՆ
Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունից հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սանիտարական ավիացիայի թռիչքներով Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններից տարբեր աստիճանի այրվածքներով 58 քաղաքացի է տարհանվել մասնագիտացված ԲԿ–ներում մասնագիտացված բուժօգնության համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։