Իրանագետ․ ԳՈՐԻՍ-ՄԵՂՐԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ԽԻՍՏ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Բաքվի բռնապետի հետ, այսպես կոչված, բանավոր, իսկ ինչպես հիմա է կասկածվում, նաև գրավոր ամոթալի «ըմբռնումների» հետևանքով Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) շրջաններում մեր դիրքերը հանձնելու հետևանքով Գորիս-Մեղրի հատվածում թշնամու համար ստեղծվել են խիստ նպաստավոր պայմաններ ցանկության դեպքում փաստացի վերահսկողություն սահմանելու Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցության անխտիր բոլոր ուղիների վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: