ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժով
Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ, ինչպես նաև անպատասխանատու և սադրիչ է համարում այդ և այլ էսկալացիոն միջոցառումները: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության փոխղեկավար Ջալինա Փորթերը: