Հայտնի են «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթողները
«Հայաստան 2041» հիմնադրամն այսօր Մատենադարանում հայտարարեց «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող 10 նախագծերը, որոնց հեղինակներից յուրաքանչյուրը կստանա 10.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ իրագործելու հայկական ժառանգության պահպանմանն ու հայ համայնքների հզորացմանն ուղղված իր գաղափարը: