Սերժ Սարգսյան․ Վեհափառի մուտքը փակելու հրաման տվողները ունեն անհամաչափ արտաքին աջակցություն
Որակումներ տալու անհրաժետություն չկա, որովհետև մեր հասարակությունը տեսնում է այդ ամենը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին, մասնավորապես նրան, որ ոստիկաները փակել էին Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը: