Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269 մարդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 26-ին տեղատարափ անձրևից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումների հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ (347 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում): Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։