Հայաստանի դեմոկրատական կուսակցություն․ Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ի սկզբանե ողջունել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբնավորումը։ Արցախի Հանրապետության անկմանը հաջորդող Հայաստանի ապօրինի սահմանազատում-սահմանագծման ծանրագույն այս պահին գերաշնորհ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժումը գալիս է դեպի քաղաքամայր Երևան։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: