Последние новости

текущие события

2024-02-02 14:02

Կարեն Վանեցյանի նկատմամբ քրհետապնդում իրականացնելու հանձնման միջնորդություն է ուղարկվել ՌԴ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, հանձնման մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: