Նիդեռլանդները ՌԴ-ի թիրախներին հարվածելու համար Կիևին թույլ են տվել կիրառել F-16 կործանիչները
Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություն կունենա կիրառելու Կիևին փոխանցման ենթակա 24 F-16 կործանիչներ՝ ըստ սեփական հայեցողության, ներառյալ՝ Ռուսաստանի ռազմական օբյեկտների վրա հարձակումների նպատակով։