Պաշտպանական ծախսերը կկազմեն ՀՆԱ 5,3 տոկոսը՝ նվազելով 0,3 տոկոսային կետով
Հայաստանի կառավարությունը 2024թ. նախատեսում է պաշտպանության նախարարությանը հատկացնել 554 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 6-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։