Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնն արդեն գործում է. ի՞նչ խնդիրներ է այն լուծելու
Հայաստանում հունիսի 1-ից դե ֆակտո սկսել է գործել սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին կից հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը: Ու թեև դրա պաշտոնական բացումը սպասվում է այս ամիս միայն, կենտրոնն արդեն բազմաթիվ հայտեր ու դիմումներ է ստացել սփյուռքի ներկայացուցիչներից և հայրենադարձներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց սփյուռքի գործերի հանձնակատարի ռազմավարության մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։