Ազատ գյուղում հրդեհից զոհվածների ծնողները կհանդիպեն վարչապետի օգնականի հետ
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները երկու ժամից հանդիպում կունենան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ։ Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։