Էրդողանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (խորհրդարան) խոսնակ Մուսթաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագահ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ նրա գործադրած ջանքների համար։