Последние новости

вступительная сцена

2022-08-25 11:19

ՌԴ-ն առաջարկում է փոխհաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել Եվրասիական տնտեսական միության արժույթները

Ռուսաստանն առաջարկում է փոխհաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) արժույթները՝ հայկական դրամը, վրացական լարին, ղազախական թենգեն և ղրղըզական սոմը։ ՌԴ-ն պատրաստվում է այս հարցը մտցնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի է ունենալու Ղրղըզստանում օգոստոսի 25-26-ին, գրել է ՌԲԿ-ն։ Ռուսաստանը պատրաստել է որոշման համապատասխան նախագիծ, զեկույցով նիստում հանդես կգա ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը: