Ե՞ՐԲ ԿՎԵՐԱՆԱ ԿՅԱՆՔԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ
NASA-ի և Ճապոնիայի Տոհո համալսարանի գիտնականները տագնապալի նախազգուշացում են արել. Երկրի վրա կյանքը կարող է վերանալ մոտ մեկ միլիարդ տարի հետո՝ Արեգակի տաքացման և մթնոլորտում թթվածնի մակարդակի անկման պատճառով: Հետազոտությունը, որը հիմնված է սուպերհամակարգչի հաշվարկների վրա, հրապարակվել է 2021 թվականին Nature Geoscience ամսագրում: Պատմում ենք, թե ինչու Երկիրը կդառնա անպիտան կյանքի համար, ինչպես է դա կապված գլոբալ տաքացման հետ և ինչ է դա նշանակում բնակելի այլ մոլորակների որոնման համար: