Последние новости

с места событий

2024-09-24 13:01

«Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը` Եռաբլուրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«2023 թվականին արցախահայությունը «ոչ» ասաց ստրկացմանը, ոչ՝ թրքացմանն և ոչ՝ ցեղասպանությանը։ Արցախահայության համար սկսվեց մաքառման հերթական փուլը և նա «այո» ասաց կյանքին ու պայքարին, «այո»՝ հայկական Արցախ վերադարձին»,- այս խոսքերով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սկսվեց «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Այս հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը: