Последние новости

с места событий

2024-08-21 09:09

Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է կորցրածի դիմաց փոխհատուցում ստանալ, մտադիր է դատարան դիմել

Կիրանցում սահմանազատման հետևանքով իրենց ունեցվածքից զրկված մոտ 80 բնակչից 7-ը հրաժարվել է կորցրածի դիմաց պետության առաջարկած փոխհատուցումից, և մտադիր է դատական գործընթաց սկսել, Armenia Today-ին հայտնել է Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը։ Վերջինս պատմել է, որ թեև բնակիչների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, սակայն նրանք շարունակում են հրաժարվել փոխհատուցումից։