Խնդիրները դեռ լուծված չեն․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները կրկին փակել են Կիրանց-Ոսկեպար միջպետական ճանապարհը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում բնակիչները հայտնեցին՝ տարածվող տեղեկությունները, թե կիրանցեցիները գոհ են սահմանազատման այն գործընթացից, որ տեղի է ունենում, իրականությանը չի համապատասխանում։