ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է նեոնացիզմի դեմ պայքարի ՌԴ բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացրած` «Պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ տեսակների դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը» բանաձևին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը: