Միրզոյան․ ՀՀ-ի նպատակը տարածաշրջանի երկարատև խաղաղությունն է
Հայաստանը, ինչպես միշտ, մասնակցում է բանակցություններին կառուցողական տրամադրվածությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` նշելով, որ Հայաստանի նպատակը շարունակում է մնալ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։