ԿԽՄԿ․ 90-ականներից մինչև 2023 թվականը հայկական կողմից կա 1000 անհետ կորած
ԿԽՄԿ պատվիրակության տվյալներով՝ առաջին հակամարտությունից` 1990–ականներից և 2020–2023 թթ. ռազմական գործողություններից հետո հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: