Արցախի ՄԻՊ․ Անգամ հումանիտար հարցերը Ադրբեջանն օգտագործում է պահանջներ դնելու համար
Արդեն երկրորդ օրն է Ադրբեջանի կողմից արգելափակվել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։