ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Հաղթանակի զորահանդեսին անդամ պետությունների զինծառայողների մասնակցությունը
Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինծառայողների մասնակցությունը խոսում է այդ երկրների միասնության մասին։ ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։