Ինչպե՞ս է Երևանը վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացմանը
Երևանցիների 6,9%-ը միանշանակ հավանություն է տալիս հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, 15,6%-ը, ավելի ճիշտ, հավանություն է տալիս, 7,6%-ը, ավելի ճիշտ, հավանություն չի տալիս, 54,6%-ը բացարձակ հավանություն չի տալիս, իսկ 15,3%-ը դժվարացել է պատասխանել։ Լրագրողների հետ զրույցում նման տվյալներ մեջբերեց Gallup International ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը։