Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով
Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը: