Последние новости

обзор прессы

2025-03-26 18:40

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար):