6 օրվա իշխանությունն մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Վարդանյանը՝ Միրզոյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անթույլատրելի է Արցախի ղեկավարությանը որևէ բանի մեջ մեղադրելը. այսինքն, 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Սա՞ եք ասում: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։