Մհեր Մարգարյան. Բաքուն ծրագրում է հերթական հարձակումը
Այս պահին տեղեկություններ կան, որ վտանգված է փխրուն հրադադարը, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը Նախիջևանի ուղղությամբ՝ իր անօրինական նկրտումները իրականացնելու և Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու համար։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։