Последние новости

прямой текст

2024-12-21 12:52

ԵԽ-ի պատգամավոր․ Անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

«Ես լիովին համաձայն եմ, որ մենք պետք է փոխենք մեր կախվածությունը գազից և նավթից ավտոկրատ ռեժիմներից, ինչպիսին Ադրբեջանն է»: Այս մասին Alpha News-ին ասել է ավստրիացի Եվրախորհրդարանի անդամ Լենա Շիլինգը՝ պատասխանելով այն հարցին, որ չնայած Եվրախորհրդարանում ընդունված բազմաթիվ բանաձևերի, որոնք դատապարտում են Ադրբեջանի հանցագործությունները, ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերությանը, քան մարդու իրավունքների պաշտպանությանը։