Последние новости

только текст

2022-02-08 19:42

Բաքվի նպատակն է մշակութային ցեղասպանություն իրականացնելը

Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիներից հայկական ներկայության վերացման համար աշխատանքային խումբ ստեղծելու Ադրբեջանի կառավարության նախաձեռնությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության հայերեն և հունարեն տարբերակները «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։