Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատերերը զգուշացնում են Ադրբեջանին
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից գնդակոծությունների վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ ընկերությունները չեն խախտել և պատրաստ են միջազգային իրավական հարթակներում պահանջելու կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում: Իսկ անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում, ընկերությունները դա կդիտեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է: