ՀԱՊԿ և ՇՀԿ գագաթնաժողովները կուղղվեն անվտանգության հարցերի քննարկմանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) առաջնորդները սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովների ժամանակ կքննարկեն անվտանգության ապահովումը՝ հաշվի առնելով Աֆղանստանում իրադարձությունների զարգացումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: