Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ
«Պետք է ասեմ, որ սա ստանդարտ գործ չի Սահմանադրական դատարանի համար»,-ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերին։