Աղաջանյան․ Արցախահայերի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն են
Ներկա իշխանության օրոք Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այնքան բյուջետային օգնություն են ստացել, որքան չեն ստացել վերջին 30 տարիներին։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության ԱԺ հայտարարության նախագծի քնարկման ժամանակ, դեկտեմբերի 2-ին ասել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։