Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժություններին
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողները չեն մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։