Որոշումների տարերայնությունը, առաջնայինը երկրորդականից չտարբերելու գործելաոճը չի տանում դեպի նպատակների իրականացում. Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից. Արթուր Վանեցյան
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում է կայացրել։