ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԻԼԱՆԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 7-ին Երևանում ավարտվեց Միլանի ակադեմիայի մանկապատանեկան 10-օրյա ճամբարը, որի շրջանակում Հայաստանի մարզերի 160 պատանի հնարավորություն ունեցավ մարզվելու Միլանի ակադեմիայի ֆուտբոլային հայտնի մարզիչների մոտ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: