Последние новости

Ամերիաբանկ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԾՐԱԳԻՐԸ

2022-10-05 16:29

2022 թվականի սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտվեց Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը. ամբողջությամբ մարվեցին ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն ԱՄՆ դոլար և 2.5 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Ամերիաբանկը հանդես էր եկել որպես ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող՝ այդպիսով հերթական անգամ կյանքի կոչելով ՀՀ տնտեսության, մասնավորապես` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: