«Արցախյան կողմը ձեռքները ծալած չի կարող նստել». Պետնախարար
Այն, ինչ տեղի է ունենում մեր միջավայրում, խնդիրները պարբերաբար ներկայացվում են նաեւ ռուս խաղաղապահներին, անհրաժեշտության դեպքում այդ տեղեկությունները փոխանցվում են նաեւ Մոսկվա. Իհարկե, այստեղ Հայաստանի միջնորդական ջանքերն են կիրառվում: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է հայտնի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ: