Ալեն Սիմոնյանը Արցախի շրջափակման ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չի զանգահարել Արցախի ԱԺ նախագահին. պատգամավոր
Արցախցի եւ հայասատանցի պաշտոնյաների միջեւ հարաբերությունները արդեն 3 տարի է՝ բացակայում են, դա նոր չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ արցախցի գործընկերների զանգերինն հայաստանցի պաշտոնյաները նույնիսկ չեն պատասխանում։