Ես ի՞նչ իմանամ՝ հետո ինչը կխանգարի Ադրբեջանին, մի բան կհնարեն կխանգարի, այսինքն ձեր կարծիքով հիմա խաղաղություն են հաստատում, երկու կողմը գնում են այդ ուղղությամբ և ինչ–որ բան խանգարո՞ւմ է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթն է խանգարում խաղաղության գործընթացին։
Դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, որ խաղաղություն է հաստատված, նա ասաց. «Դե ասում են, հեսա կտեսնենք։ Ինչ ասես ասում էին։ 44 օր չէին ասո՞ւմ, որ հաղթում ենք։ Չեմ կարծում, որ մեծ նշանակություն պիտի ունենա իրենց ասածը։ Ես չեմ ասում՝ իրենց ասածներին պետք չէ հակադարձել, բայց բոլոր դեպքերում բոլոր ասածներին չէ, որ որ պետք է հավատալ»։
Ինչ վերաբերում է նախկին նախագահներին ուղղված իշխանությունների կշտամբնքին, որ հարց լուծող էինք, մինչև 2018–ը լուծեիք ԼՂ հարցը, երրորդ նախագահն ասաց. «Ես ընդհանրապես այդպիսի բաներ չեմ սիրում, բայց համեմատություն պետք է անեմ, դա նույնն է, որ կանանցից պահանջեն, որ հինգ ամսում երեխա ունենան։ Սա մոտավորապես նույնն է։ Այսինքն, էդ ո՞վ է ժամկետ դրել, թե ինչ ժամկետում դա պիտի լուծվի։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի լուծվի դրականորեն։ Իսկ ինքը մալադեց, ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց»։
News.am
