Логотип

Դուբայ-Երևան թռիչքն արդեն 2 անգամ հետաձգվել է ԱԹՍ-ի պայթյունի պատճառով

«FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքն արդեն երկու անգամ հետաձգվել է՝ օդանավակայանի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ուղևորներից մեկը հայտնեց, որ արդեն մոտենում էին ավտոբուսին, որն իրենց պետք է տաներ դեպի օդանավ՝ նստեցման համար, երբ լսվեց պայթյունը։

Թռիչքը նախատեսված էր 06։55, այն մի անգամ հետաձգվեց 9։30, հիմա արդեն՝ 15։00։

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ օդանավը Երևանում վայրէջք կկատարի 21։35-ին։

Նշենք, որ բարդ իրավիճակի և փակ օդային տարածքների պատճառով հիմա Դուբայ-Երևան թռիչքը տևում է մոտ 6 ժամ՝ նախկին 3-ի փոխարեն։